Նախորդ տարեվերջի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 1 տրիլիոն 508 մլրդ դրամ կամ 3 մլրդ 738 մլն ԱՄՆ դոլար: Այսօր Ազգային ժողովում2112 թվականի պետբյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ այս թվերը ներկայացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
2012 թվականին արտաքին պարտքը 2011-ի նկատմամբ աճել է. 2011 թվականի վերջի դրությամբ արտաքին պետական պարտքը կազմել էր 1 տրիլիոն 376 մլրդ դրամ: