Տվեք ինձ 65 միլիոն, այլապես կփակեմ գրասենյակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրիասյանը 2012-ի բյուջեի կատարողականը ներկայացնելուց հետո կրկին գումար ուզեց կառավարությունից. “Ես մեկ դրամ չեմ ուզի ո՛չ պետությունից, ո՛չ որեւէ մեկից, եթե տրվի ինձ լրացուցիչ 65 մլն դրամ, իհարկե, եթե չլինի մեծ գնաճ: Այսօրվա պայմանները պահպանվելու դեպքում, լիակատար աշխատանքի համար անհրաժեշտ է լրացուցիչ 65 մլն: Ես կառավարությանը կարող եմ ներկայացնել, որ սա կլինի իմ պաշտոնավարման 4 տարիներին վերջին նման հայտըե: Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ եթե չավելացվի այդ 65 մլնը-ը, դա ինչքանո՞վ կազդի ձեր գործունեության վրա՝ պաշտպանը պատասխանեց. 
“Եթե չլինի այդ 65 մլն-ը, ինչքան էլ ինձ համար խիստ ցավալի լինի, ես ստիպված եմ լինելու փակել մեր 6 մարզային գրասենյակները, ինչը լուրջ սոցիալական ազդեցություն է ունենալու: Մարդիկ դրանից օգտվում են, եւ եթե դա չլինի, առաջացնելու է որոշակի դժգոհություն: Ես ստիպված եմ լինելու փակել արագ արձագանքման ծառայությունը, որը մեր ամենաարդյունավետ ծառայություններից է: Մենք ճոխություններ երբեւէ չենք խնդրել, ուզում ենք ունենալ փոքր, համեստ բյուջե, որ կարողանանք աշխատել: Եթե կառավարությունը եւ ԱԺ-ն կորոշեն, որ պետք չեն այդ 6 մարզային գրասենյակները, ծառայությունները, շատ լավ, թող դրանք ուղղվեն թոշակներին, մենք կհասկանանք, բայց այդ դեպքում գոնե պաշտպանի ինստիտուտին կազատենք այդ բեռից, որ մի կողմից չեն տալիս գումար, մյուս կողմից ասում են՝ ո՞ւր է ձեր այս կամ այն ծառայությունըե: Կարեն Անդրիասյանն ասաց, որ օմբուդսմենի ինստիտուտի անկախության համար ինքը հրաժարվում է դրամաշնորհներից՝ միջազգային կազմակերպություններից. “Դրամաշնորհի պայմաններում կա պայմանագրային կետ, երբ դու հայտարարություն ես անում, պետք է քո հայտարարությունը նախապես ճշտես դոնորի հետ: Ես իմ հայտարարությունը ոչ երկրի ներսում ոչ որեւէ տեղ չեմ ճշտում որեւէ մեկի հետ: Սա անհարմար է”: Կարեն Անդրիասյանը նաեւ դժգոհեց, որ ՄԻՊ-ին օրենքով տրվել են լիազորություններ, որոնք չեն գործում, օրինակ՝ պաշտպանը ունի լիազորություն վարչական պատասխանատվության ենթարկելու պետական պաշտոնյաներին՝ գրությունների ուշացման հետ կապված. “Մենք նույնիսկ չենք փորձում այս լիազորություներից օգտվել, որովհետեւ այնտեղ կան դեռ չճշտված խնդիրներ: Օրենքը լիարժեք գրված չէ եւ կարող է վարկաբեկել ՄԻՊ-ի ինստիտուտըե: Կարեն Անդրիասյանը նշեց, որ այս տարիներին ինքը տեսել է, որ բոլոր խնդիրների լուծումը պայմանավորված է ԱԺ-ի հետ: Հարցին՝ եղե՞լ են ծրագրեր, որոնք 2012-ին չեն կատարվել՝ ֆինանսների բացակայության պատճառով՝ Կարեն Անդրիասյանը պատասխանեց, որ չի եղել ծրագիր, որ ընդհանրապես չի կատարվել: Նա ասաց, որ միջոցները չեն բավարարել ավելի հաճախ մտնելու զորամաս, կալանավայր, որեւէ փակ հաստատություն. “Եթե դու զորամաս մտնում ես տարին մեկ անգամ, խնդիրները, բռնություննեը, խոշտանգումները տեսնելը, բացահայտելը, կանխելը բարդանում է: Ես չմ ասում մենք զլացել ենք այցելել, բայց երբ չի եղել բենզին, օրապահիկ, մենք չենք կարողացել դա անել”: 
aravot .am




Լրահոս