Այսօր Հայկական բանակը դառնում է 24 տարեկան: Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ 2016 թվականը հայտարարվել է հրամանատարական պատրաստվածության տարի. «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ եւ ապահով հայրենիք»:
Իսկ 2014 թվականը բանակ ներթափանցող «փողոցային արատավոր բարքերի դեմ» պայքարի տարի էր: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը ՀՀ պաշտպանության նախարարից փորձեց հետաքրքրվել՝ ինչպիսի՞ բանակ է նա երազում ունենալ եւ արդյո՞ք կկարողանա երբեւէ կյանքի կոչել պատկերացումները:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան