Ինչպես է կենդանիներին պաշտպանելու գործին լծված Մարտուն Գրիգորյանը «կռվացնում» իր հպարտություն «պիտբուլ» տեսակի շներին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը  Հ2 հեռուստաընկերության եթերում «Չէին սպասում» հաղորդման ժամանակ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, որը Գյումրիում քաղաքապետ դառնալու ցանկություն ունի, պարծենում էր իր «պիտբուլ» տեսակի շներով և հայտարարում, որ դրանք շնամարտի են մասնակցում ու արդեն մեծ անուն ունեն։ Սա հատկապես ուշագրավ է, քանի որ նման հայտարարություն է անում ԱԺ պատգամավորը, այն էլ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, որը կոչված է բնությունը և կենդանիներին պաշտպանելուն և չգիտի, որ շներին չի կարելի «կռվացնել»՝ դա դաժան վերաբերմունք է կենդանիների նկատմամբ։ Հետաքրքիր է՝ այս հաղորդումը դիտե՞լ են բնության և կենդանիների պաշտպանները»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս