«Ես չեմ ուզում դառնալ նախարար: Պաշտոնի փոփոխությունն է կարեւոր, անձերը, ինձ թվում է, էական չէ»:
Ինչպիսի՜ համեստություն. իբրեւ թե նախարար եղած ժամանակ գոնե մի օգտակար բան արե՞ց, բացի երկրի տնտեսակազմաքանդիչի կցորդը լինելուց, հիմա էլ, ըստ երեւույթին, ավելի «չալաղաջ» ու տաք տեղ է «բույն դրել», էլ նախարարի պաշտոն չի ուզում: Իհարկե, կառավարության աշխատակազմի ղեկավարն էլ պակաս պաշտոն չէ, եթե հաշվի առնենք, որ նախարարի կարգավիճակ է ունենալու: Այնտեղ եւս «ատկատներից» կարելի է օգտվել «համեստաբար»: Պարզապես անհասկանալի է, թե ինչու է Գաբրիելյանը կարեւորում պաշտոնի փոփոխությունը: Չէ՞ որ կարեւորն իշխանության կամակատար լինելն է, իսկ պաշտոնը ձեւական բան է: