Կշե՛ռք, պետք չէ շտապել. հունվարի 31-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Այսօր պետք է մեծ ջանքեր թափել հաջողության հասնելու համար, այնինչ դուք բոլորովին ցանկություն չունեք լարվելու: Իհարկե, նման իրավիճակում դուք ինչ-որ բանի կհասնեք, սակայն ձեռքբերումները չափազանց համեստ կլինեն:

Հույսը դնել դաշնակիցների ու համախոհների վրա չարժե, քանի որ նրանք ոչ մի օգտակար բան ձեզ համար չեն անի, անգամ` եթե շատ ձգտեն: Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է, դուք անհանգիստ ու անհետևողական եք ձեր գործողություններում: Այսօր ծագած զգացմունքները դժվար թե ամուր լինեն, իսկ եթե ռոմանտիկ հարաբերություններ սկսեն, ապա դրանք ավելի շատ տհաճություն կպատճառեն, քան` ուրախություն:

Ցուլ. Դուք միանգամից մի քանի հետաքրքիր գործնական առաջարկ եք ստանում, սակայն չգիտեք, թե որն ընտրել: Մտածել պետք է արագ, քանի որ մրցակիցները կարող են ձեզ շրջանցել: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Հաջողություն կարող են ակնկալել միայն ստեղծագործական մասնագիտություն ունեցողները, մանկավարժները և գիտաշխատողները:

Այսօր նշանի որոշ ներկայացուցիչներ անվերջ վիճում են մտերիմների հետ, պնդելով իրենց տեսակետը և մոռանալով նրբանկատության և տակտի մասին: Դժվար է լեզու գտնել սիրելի մարդու հետ, ով միայն ձեր սխալներն ու թերություններն է նկատում:

Երկվորյակներ. Այսօր ոչ մեկին չպետք է թույլ տաք ձեզ իր ետևից տանել: Շրջապատում շատ են այնպիսիք, ովքեր ցանկանում են օգտվել ձեր դյուրահավատությունից, ընդ որում, նրանք բավական հնարամիտ են: Նման անձանց ջրի երս հանելն էլ անչափ բարդ գործ է:

Ղեկավարը կամ մեկ այլ ազդեցիկ մարդ կփորձի ձեր վրա բարդել սեփական սխալների և վրիպումների ողջ պատասխանատվությունը: Փոխարենը` անձնական հարաբերությունների ոլորտում գերիշխում է դրական միտումների ազդեցությունը, տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող ձեզ չուրախացնել: Այսօր կարելի է նախաձեռնություն ցուցաբերել, սիրո խոստովանություններ անել:

Խեցգետին. Սա նոր գործեր ձեռնարկելու համար ամենահարմար օրը չէ: Հաջողությունը հավանական է, սակայն ձեզ վրա շատ թանկ կնստի: Դրա հետ մեկտեղ էլ, ձգտելով ամեն գնով հասնել նպատակին, դուք չեք նկատում այն հնարավորությունները, որոնցից օգտվելով դուք ավելի շոշափելի արդյունքների կհասնեիք:

Դուք սրտին մոտ եք ընդունում այնպիսի արտահայտություններ ու դիտողությունների, որոնց կարելի էր և ուշադրություն չդարձնել: Հոգեկան հավասարակշռության հասնելուն ձեզ կօգնի ցանկացած ստեղծագործական բնույթի գործունեություն` զբաղվեք ձեր հաճելի գործով, անգամ եթե խոսք չի գնում այդ ոլորտում նվաճումներ ունենալու մասին:

Առյուծ. Այսօր ստիպված կլինեք շատ ժամանակ անցկացնել տնից դուրս: Սկզբում դա զվարճալի ու հետաքրքիր կլինի, սակայն շուտով հոգնածությունն իր խոսքը կասի, և կձգտեք ընտանեկան միջավայրի ու հանգստի: Հիշեք, որ ամենահրատապ գործերը պետք է վերջացնեք մինչ այդ պահը, քանի որ հետո կդառնաք դանդաղաշարժ և անուշադիր, իսկ դա ամենախոտումնալից համադրությունը չէ: Մտերիմները ամեն ինչում չէ, որ ձեզ հասկանում են, սակայն խրախուսում և աջակցում են: Ձեր շատ նպատակների դուք հասնում եք հենց’ նրանց օգնության շնորհիվ: Կարելի է խոշոր գնումներ անել:

Կույս. Ամենաբարենպաստ օր չէ, քանի որ չափից ավելի գործունյա են անբարյացակամներն ու մրցակիցները, և շատ դժվար է նրանց դիմակայելը: Մարդը, ում դուք վաղուց և ոչ անհիմն վստահում էիք, կարող է թիկունքից հարվածել: Ցավոք, չի բացառվում սիրելու մարդուց հիասթափվելը:

Հարաբերությունները, որոնցում դուք մեծ ջանքեր էիք դրել, սկսում են խարխլվել, և շտապ պետք է միջոցներ ձեռնարկեք: Օրվա իրադարձությունները օգնում են հասկանալ ինքներդ ձեզ և հստակ ճշգրտել հետագա նպատակները: Ձեր կյանքը կարող է շրջադարձային փոխվել` ձեր իսկ նախաձեռնությամբ:

Կշեռք. Պետք չէ շտապել: Իհարկե, դուք ուզում եք անհապաղ գործել, սակայն շատ ավելի նպատակահարմար է մի փոքր սպասել, քանի դեռ ստեղծված իրավիճակի մասին ամբողջական տեղեկություն չունեք: Շրջապատի հետ հարաբերությունները բավական անհարթ են` ձեզ մեկ անվերապահորեն խրախուսում են, մեկ էլ` անողոք քննադատում:

Նման իրավիճակում դժվար է հասկանալ, թե ումից օգնություն սպասեք, իսկ ումից էլ ձգտեք հեռու մնալ: Փորձեք ինքնուրույն գործել` անգամ առանց աջակցության դուք բավական լավ արդյունքների կհասնեք:

Կարիճ. Այսօր դուք չափից ավելի ցրված ու անուշադիր եք, շատ բան եք մոռանում և ձեր տեսադաշտից բաց թողնում: Իհարկե, նման օրը մեծ հաջողություններ ակնկալել պետք չէ և ամենալավը, որ կարող եք անել, փորձել չանել այնպիսի սխալներ, որոնք ձեզ ետ կշպրտեն:

Ցանկալի չէ արտարժույթ գնելն ու վաճառելը, սեփական գումարները արտերկրյա բիզնես-նախագծերի մեջ ներդնելը: Ամենայն հավանականությամբ, հաջող կլինեն սիրային հարցերը: Մտերիմ մարդկանց համար դուք պատրաստ եք ամեն ինչի, և նրանք դա գնահատում են: Հարմար օր է հեռավոր ազգականներին տեսակցելու համար:

Աղեղնավոր. Զգույշ եղեք, հակառակ դեպքում գլխացավանքների մեջ կընկնեք` ձեզ արկածների մի հորձանուտից գցելով մյուսը: Դուք անորսալի եք, և բազմաթիվ մարդիկ, ցանկանալով ձեր հետ շփվել, քննարկել ինչ-որ հարցեր, խիստ հիասթափված կլինեն` այդպես էլ չկարողանալով հանդիպել ձեզ հետ:

Ձգտեք գործել ըստ նախապես մշակած պլանի` իմպրովիզներն այսօր ձեզ մոտ լավ չեն ստացվում: Կարելի է անկեղծ լինել այն մարդու հետ, ում հետ, չնայած վերջինիս անկեղծ կապվածությանը, վերջին ժամանակներում չէր հաջողվում լեզու գտնել: Չի բացառված, որ փոխըմբռնման խոչընդոտների պատճառը հե՛նց դուք էիք:

Այծեղջյուր. Այսօր պետք է սովորականից ավելի զուսպ լինեք. հենց որ ազատություն տաք ձեր էմոցիաներին, ամեն ինչ վատ հունով կընթանա: Որքան էլ զարմանալի թվա, կօգնեն այն մարդիկ, ումից դուք ոչ մի լավ բան չէիք սպասում: Չմոռանաք նրանց ձեր երախտագիտությունը հայտնել, եթե չեք ցանկանում ազդեցիկ թշնամիներ ձեռք բերել:

Ուղևորությունների ընթացքում զգույշ եղեք, հնարավոր են բավական լուրջ անախորժություններ: Մտերիմների հետ հարաբերություններում լարվածություն է ծագում, որոնց պատճառները պետք է գտնել ու անհապաղ հարթել: Ձեզ համար այսօր նաև օգտակար կլինի ինքնաքննադատությունը:

Ջրհոս. Դուք չափից ավելի անհամբեր եք: Գործողությունների պլան դուք ունեք և ցանկանում եք այն իրականացնել որքան հնարավոր է շուտ, սակայն առայժմ դա անհնար է: Փնտրեք համախոհների, նրանց օգնությունը շատ տեղին կլինի: Ֆինանսական վիճակն այնքան էլ բարենպաստ չէ, դրամական մուտքերն աննշան են, իսկ ծախսերը` չափից ավելի շատ:

Կարելի է կարգավորել անձնական գործերը, վերականգնել մտերիմների հետ հարաբերությունների ներդաշնակությունը: Նշանի միայնակ ներկայացուցիչները կարող են գտնել հոգեհարազատ մեկին, սակայն հարաբերությունները կզարգանան բավական բարդ:

Ձկներ. Այսօր ձեզ համար ակնհայտորեն առաջ գնալու ոչ մի խթան չկա, այդ իսկ պատճառով էլ անվերջ տեղում դոփում եք, և դա դեռ հերիք չէ` կյանքից էլ դժգոհում: Ձեզ դուր չի գալիս այն ամենն, ինչ տեղի է ունենում աշխատավայրում, ձեզ չի ուրախացնում այն, թե ինչպես են դասավորվում անձնական հարաբերությունները:

Ընկերները հուշում են, թե ինչպես է պետք փոխել իրավիճակը, սակայն նրանց խորհուրդները հիշեցնում են «ձայն` բարբառո յանապատի»: Ձեզ պետք է անպայման ավելի գործունյա վիճակի գալ, ինչն այսօր այդքան հեշտ չէ անել: Կարելի է սկսել պլաններ մշակելուց, եթե դրանք անգամ հեռու են իրատեսականից:




Լրահոս