Եվրոպայում 10 հազար փախստական երեխա է անհետացել. Եվրապոլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության ոստիկանական ծառայությունը հաստատել է, որ ԵՄ ժամանելուց հետո 2 տարվա ընթացքում առնվազն 10 հազար փախստական երեխա է անհետացել:

Խոսքն այն երեխաների մասին է, ովքեր Եվրոպա են հասել առանց մեծահասակների ուղեկցության: Ենթադրություններ կան, որ այդ երեխաների մի մասը խմբավորումների զոհ է դարձել, ովքեր զբաղվում են երեխաների սեռական ստրկությամբ: Ոստիկանները ենթադրում են, որ նրանք կարող էին ընկնել հանցագործների ձեռքը:

«Հիմքեր չկան ասելու, որ մենք փնտրում ենք 10 հազար երեխայի: Նրանցից շատերը կարող էին միավորվել իրենց ընտանիքների հետ: Մենք պարզապես չգիտենք, թե որտեղ են նրանք, ինչով են զբաղվում»,-The Guardian-ը մեջբերում է Եվրապոլի ղեկավարի խոսքը:

Նրա խոսքով՝ միայն Իտալիայում 5 հազար փախստական երեխա է անհետացել, ևս հազարը` Շվեդիայում:

Միայն անցած տարվա ընթացքում ավելի քան միլիոն ներգաղթյալ է ժամանել Եվրամիություն:




Լրահոս