Վաշինգտոնը 10 միլիոն դոլար է հատկացրել Վրաստանին՝ հայ-վրացական սահմանն ամրապնդելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի սահմանային ծառայությունն ու ԱՄՆ ռազմական սպառնալիքների կրճատման հարցով գործակալությունը համաձայնագիր են ստորագրել՝ սահմանների ամրապնդման համար Վրաստանին 10 մլն դոլար հատկացնելու մասին: Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն, գրում է BBC-ն:

Առաջին հերթին կամրապնդվի հայ-վրացական սահմանը: «Մինչև 2017թ. մարտը հայ-վրացական սահմանն ամբողջությամբ կհամալրվի վերահսկողության և տեխնիկական միջոցներով»,-ասվում է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ:

Համաձայնագիրը ստորագրվել է ամերիկական գերատեսչության պատվիրակության՝ Վրաստան այցի ժամանակ: Համաձայնագիրը ենթադրում է նաև «Քասումլո» և «Քեդա» սահմանային հատվածների ամրապնդում, որոնք գտնվում են Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու:

Ավելի վաղ Թուրքիայի դեմ մեղադրանքներ են հնչել այն մասին, որ նրա սահմանի միջոցով հյուսիս են ներթափանցում «Իսլամական պետության» գրոհայինները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս