Հունիսի 7-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԱԻ նախարարությունում (հասցեն` Դավթաշեն 4, Ա. Միկոյան 109/8) նախարար Արմեն Երիցյանը նոր տեխնիկա կհանձնի Հատուկ ջրափրկարարական ջոկատին` “ԶԻԼ 131 Կունգ” մակնիշի ամենագնաց մեքենա, որը կահավորված ջրափրկարարների տեղափոխման և հանգստի համար անհրաժեշտ պարագաներով ու ջեռուցման համակարգով։
Ամենագնաց մեքենան զինված է (շարժիչով և լողաթիերով փչովի մոտորանավակ, շարժական էլ. գեներատոր, ստորջրյա հետախուզության սարք, շնչառական ապարատներ, պահեստային օդամբարներ, ամառային և ձմեռային ջրափրկարարական հանդերձանք, լապտերներ, կարթաձողեր, հալոգենային լուսարձակներ, պատգարակներ, մեխանիկական կարապիկ (3,6 տոննա), փրկարարական գործիքներ, առաջին բուժօգնության պարագաներ, ռադիոկապի միջոցներ և այլն)։
Ներկայումս հանրային 2 լողափերում արդեն տեղադրված են լողանշաններ, և հատուկ ջրափրկարարական ջոկատը սահմանված կարգով ծառայություն է իրականացնում:
***
2012 թ. ընթացքում Հատուկ ջրափրկարարական ջոկատի ուժերով փրկվել է 34 մարդ: Արձանագրվել է ջրահեղձման 11 դեպք։ 2013 թ. ընթացքում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ջրահեղձման 4 դեպք, որից 1-ը Սևանա լճում, 3-ը` այլ ջրային տարածքներում։