Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանն առաջարկել է ներգաղթյալներին հետ ուղարկել Սիրիա: Այս մասին նա հայտարարել է Լոնդոնում Սիրիայի հարցով դոնոր-երկրների հանդիպման ժամանակ:
«Դա միակ միջոցն է, որը թույլ կտա դադարեցնել ներգաղթյալների անօրինական հոսքը»,-պարզաբանել է քաղաքական գործիչը:
Ավելի վաղ Ֆայմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին է պատմել «Պլան Ա»-ի մասին, որի համաձայն՝ ԵՄ սահմանային «Ֆրոնտեքս» գործակալությունը պետք է բերման ենթարկի ներգաղթյալներին, ովքեր մեկնում են Հունաստան: Սակայն, անհրաժեշտության դեպքում Ավստրիան պատրաստ է գործի դնել «Պլան Բ»-ն և սահմանային վերահսկողություն սահմանել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան