Հունիսի 10-ին, ժամը 20.23-ին ահազանգ էր ստացվել, որ Սելիմի լեռնանցքում`Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին, անձրեւաջրերից փլվել է ճանապարհի մի հատվածը, ինչի հետեւանքով երթեւեկությունը դարձել է միակողմանի:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ տվյալ հատվածում նման դեպք չի գրանցվել, իսկ ահազանգը վերաբերում է ս.թ. մայիսի 4-ին Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 19-րդ կմ-ում (Սալլի-Քարագլուխ գյուղերի միջակայք) տեղի ունեցած ճանապարհի փլվածքին: Նշված հատվածը հրշեջ-փրկարարները եւ ՃՇՇ-ի աշխատակիցները սահմանազատել են քարերով: