Բրիտանիան նավեր կուղարկի Բալթիկ ծով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի պատասխան «ռուսական կողմից սպառնալիքի»՝ Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ին 6 ռազմական նավ կմատակարարի, որոնք կտեղակայվեն Հյուսիսային Ատլանտիկայում, Բալթիկ, Հյուսիսային և Միջերկրական ծովերում: Այս մասին հայտնում է բրիտանական Independent պարբերականը:

Նման կերպ երկրի իշխանությունները հույս ունեն ցուցադրել իրենց պատրաստակամությունը՝ իր դաշնակիցներին պաշտպանելու և ցանկացած սպառնալիքի պատասխանելու համար:

«ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայումը հստակ ազդանշան է ուղարկում մեր թշնամիներին, որ մենք պատրաստ ենք պատասխանել ցանկացած սպառնալիքի և պաշտպանել մեր դաշնակիցներին: 2016թ. հատուկ ուշադրություն կհատկացվի Բալթիկ ծովում իրավիճակին»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը:

Բացի այդ, Բրիտանիան արդեն հայտարարել էր, որ Բալթյան երկրներում Ռուսաստանի հետ սահմանի մոտ ցամաքային կոնտինգենտ կտեղակայի:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս