Այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից հրավիրված քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադարձավ ԵԽԽՎ-ում քննարկված հակահայկական բանաձևերին:
Նրա խոսքով` ոչ միայն պետք է ՀՀ ԱԳՆ-ն զբաղվի այդ հարցերով, այլ նաև պառլամենտական դիվանագիտությունը, որը լիագումար նիստից առաջ միայն սկսեց աշխատել:
«Ցավոք սրտի, այն, ինչ մենք այսօր ենք քննարկում, գալիս է նրանից, որ շատ ժամանակ մենք չենք հասկացել, թե ԵԽԽՎ ինստիտուտն իրենից ինչ է ներկայացնում», – ընդգծեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում.