ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ փետրվարի 10-ին, ժամը 19.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 21 շենքի մոտակա ավտոտնակի դուռը փակվել է, քաղաքացին գտնվում է ներսում (վնասել է իրեն). անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Մոլդովական փողոցի թիվ 44/3 շենքի մոտակա ավտոտնակում:
ArmLur.am-ին ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոտնակի դուռը բացվել է տեղի ուժերով, 1987 թ. ծնված Ս. Ա.-ը (հրազենային վնասվածքով) հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: