«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 8-ին Աշտարակի խճուղում` Վահագնի թաղամասի դիմաց, անհայտ անձինք ավազակային հարձակում էին գործել «Ամարաս-Շին» ՍՊԸ փոխտնօրեն, 34-ամյա Ալեքսեյ Ալեքսանյանի վրա: Աշտարակի խճուղում՝ «Կարմիր խաչի» գրասենյակի հարեւանությամբ, վրացական պետհամարանիշներով արծաթափայլ «Օպել-Աստրա» ավտոմեքենան, լուսարձակներով ազդանշան տալով, կանգնեցրել է գործարարի վարած «ՎԱԶ-2121» ավտոմեքենան:
Ապա երկու հոգի, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին ու դանակի սպառնալիքով գործարարից գումար պահանջել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ավազակային հարձակման ենթարկված գործարարի մտերիմները եւս ապշած են կատարվածից: Բոլորին հատկապես զարմացրել է այն հանգամանքը, որ հանցագործները գործարարին թալանելուց հետո ավտոմեքենան հրկիզել են: Գործարարի ծանոթները վստահեցնում են, որ նա թշնամիներ չունի եւ ոչ մեկի հետ խնդիրներ չի ունեցել: Նշենք նաեւ, որ դեպքից հետո Ա. Ալեքսանյանը հեռացել է Հայաստանից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: