Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովն այսօր անցկացնում է իր հերթական նիստը, որի օրակարգում երկու հարց է ընդգրկված: Մեկը վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանին, ով համացանցում վիրավորական արտահայտություն էր գրել օգտատերերից մեկի հասցեին, իսկ մյուս հարցը` մի քանի այլ պատգամավորի, ովքեր քվեարկել էին ուրիշի փոխարեն:
Նշենք, որ այսօրվա նիստին ներկա է նաև Շուշան Պետրոսյանը, սակայն դիմող կողմը` Արթուր Սաքունցը, ներկա չէ: