ArmLur.am-ը ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից տեղեկանում է, որ երեկ՝ ժամը 19.29-ին, քաղաքացի Հ.-ից ահազանգ է ստացվել, որ իր բարեկամը (տղամարդ) ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով թիվ 9 դպրոցի մոտակայքում գտնվող կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղանքի զննման արդյունքում ինքնասպանություն գործող մարդ չի հայտնաբերվել:
Դեպքի վայրում գտնվող բարեկամները հայտնել են, որ 1951 թ. ծնված Ա. Շ.-ը, ով փորձել էր ինքնասպանություն գործել, գտնվում է իր Վանաձոր քաղաքի Գրիբոյեդով փողոցի թիվ 2ա շենքի 31-րդ հասցեում գտնվող բնակարանում:
Փրկարարները մեկնել են վերը նշված հասցե, որտեղ պարզվել է, որ Ա. Շ.-ը իսկապես գտնվում է բնակարանում՝ քնած վիճակում: