Փետրվարի 20-ին, ժամը 07.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պետրոս Ադամյան փողոցի թիվ 14/5 տան (հողաշեն) 2-րդ հարկի արտաքին պատը փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է երկհարկանի տան (կառուցված 1930թ.) երկրորդ հարկի (պատկանում է Մ. Խ.-ին) արտաքին պատից (երկշերտ) մոտ 8 քմ հատված և թափվել մայթին:
Տան հատակին առկա է ճկվածք՝ մոտ 10 քմ:
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը: