Սերգեյ Շոյգուն Իրանի ղեկավարության հետ բանակցելու նպատակով ժամանել է Թեհրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իրանի ղեկավարության հետ բանակցելու համար ժամանել է Թեհրան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, տեղեկությունը հաստատել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

Ավելի վաղ Իրանի դիվանագիտական շրջանակաների աղբյուրը հայտնել էր, որ մոտ ժամանակներս սպասվում է Շոյգուի հանդիպումը Իրանի Նախագահ Հասան Ռոուհանիի հետ։

«Ուշադրության կենտրոնում են լինելու երկկողմ համագործակցության հարցերն, ինչպես նաև իրադրությունն աշխարհում»,- ավելի վաղ տեղեկացրել էր ՏԱՍՍ-ի աղբյուրը։

Շոյգուն փետրվարի 16-ին իրանցի գործընկեր Հոսեյն Դեհղանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը տարածաշրջանում ունեն նույն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնց հնարավոր է դիմագրավել միայն միասին։




Լրահոս