Հրապարակ. Հայաստանում համաներում կլինի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերժ Սարգսյանի՝ նախագահական 2-րդ ժամկետն ստանձնելուց հետո հասարակության մի մեծ շերտ սրտատրոփ սպասում է՝ կլինի՞ համաներում։ Այս մասին գրում է “Հրապարակ” թերթը եւ հավելում.
“Փորձեցինք պատկան մարմիններից ճշտել։ Նախագահականից ասացին, որ չի սպասվում։ Այնուհանդերձ, պնդումներ կան, որ իշխանությունը մտածում է՝ եթե նախօրոք այդ մասին հայտարարվի, հնարավոր է, ամնիստիայի մասին լուրը “զարկ” տա հանցագործության աճին, “որոշ տարրեր” մտածեն, “ամնիստիա է լինելու՝ անենք”։ Սակայն արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ ժխտեց. “Ոչ, չի լինելու համաներում, եւ ես դա հայտարարում եմ պաշտոնապեսե”,- մեջբերում է “Հրապարակը” (Մանրամասները՝ այսօրվա համարում):




Լրահոս