Ադրբեջանը գազի մատակարարման նոր առաջարկներ է արել Վրաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությունը հավելյալ 500 միլիոն կուբամետր գազ է առաջարկել Վրաստանին, փոխանցում է «Բիզնես Գրուզիա»-ն:

Գազի մատակարարումը կիրականացվի Շահ-Դենիզ գազամուղի միջոցով:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ադրբեջանական գազի մատակարարման մասին բանակցություններ են տարվում: Հայտնի է, որ փետրվարի 29-ին Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն կմեկնի Բաքու:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան     




Լրահոս