Բաց նամակ՝ բնապահպան ակտիվիստներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ես շատ հուզվեցի և հավատով լցվեցի, երբ անձամբ ստացա Տարոն Մարգարյանի 08.04.13 թվականի նախընտրա֊կան նամակ – կոչը, որտեղ նա շեշտում էր իր մարդկային տեսակը որպես սրտամոտ, քաղաքի բնակիչների հոգսը հոգացող հայ մարդ: Սակայն այսօր ինձ և մեր շենքի բնակիչ֊ներին թվում է, թե մենք Երևանում չենք ապրում՝ անտար֊բերության և ոչ սրտացավության պատճա֊ռով, թվում է թե մենք մեր հարազատ քաղաքի հարազատ բնակիչները չենք և հուսահատվում ենք… 
Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս կարող է հուսահատ և իրեն խաբված զգացող քաղա֊քացին շարունակել ապրել այն քաղաքում, որտեղ ոտնահարվում է նրա ապահով միջավայրում ապրելու իրավունքը, երբ նրա պատուհանից միայն գորշ պատեր են երևում՝ նախկինում եղած ծաղկաստանի և պտղատու ծառերի փոխարեն, երբ նրա բնակարանի շուրջը միայն ավտոլվացման և ավտոսպասարկման կետեր են, որոնց աղմուկն անտանելի է, երբ նրա շենքի դիմաց կառուցված բարձր (հինգհարկանի շենքի բարձ֊րությամբ) շինությունների տանիքներից թափվող անձրևաջրերը իր բնակարանի հիմքերն են խարխլում, երբ նրան զրկում են աստվածատուր արևի լույսից, երբ խախտվում են անվտանգության նորմերը (արտակարգ իրավճակների ժամանակ հնարավոր չէ մոտենալ շենքին ետնամասից), երբ նրա աղաղակն անպատասխան է մնում…
Սիրելի բնապահպաններ նորից խնդրում ենք Ձեր աջակցությունը՝ (քանի որ մի քանի ամիս առաջ նոր շինարարության փորձը կանխվեց նաև Ձեր շնորհիվ) մեր հասարակ մահկանացուներիս ձայնը ավելի հնչեղ դարձնելու՝ կասեցնելու համար վերոնշյալ շենքի դիմաց՝ Դավիթաշեն 46/3 հասցեում Արթուր Մարտիրոսյանի կողմից իրականացվող նոր շինարարության թույլտվությունը և վերանայել քաղաքապետի հողհատկացման որոշումը, քանի որ մի փոքրիկ կանաչ, պտղատու ծառերով հողակտոր է միայն մնացել… 
Արդյոք փորձում են հասկանալ նման որոշում կայացնող մարդիկ որոշում կայացնելուց առաջ, թե ինչ է զգում հայ ծնողը, երբ ուզում են խլել նրա երեխայի լույսն ու թթվածինը, երբ սեփական տունը բանտի է նմանվում, քանի որ պատուհանից միայն մի հսկա պատ է երևում)՝ կանխավ շնորհակալ ենք: 
46/19 բն. Նաիրա Զուրաբյան
46/19 բն. Վարդան Բլբուլյան
46/20 բն. Էմմա Վարդապետյան
46/20 բն. Մարիամ Վարդապետյան
46/21 բն. Սրբուհի Մուրադյան
46/22 բն. Անի Ավագյան
46/23 բն. Անահիտ Վարագյան
46/24 բն. Անահիտ Ավագումյան
46/25 բն. Կարեն Վարդանյան
46/25 բն. Իզաբելա Վարդանյան
46/26 բն. Գաբրիել Կիրակոսյան
46/28 բն. Խաչիկ Սահակյան 
46/29 բն. Մարիամ Սումբաթյան
46/29 բն Եղիազարյան Պ․
46/30 բն. Գոհար Քաջոյան
46/32 բն Քրիստինա Հայրապետյան
46/33 բն. Վարուժան Վարդանյան
46/36 բն. Տիգրան Շահբազյան
46/36 բն Անի Թերզյան
46/36 բն Մովսիսյան Գոհար
46/04 բն. Աշոտ Հարությունյան
46/04 բն. Ինեսսա Հարությունյան
46/04 բն. Սուսաննա Հարությունյան
46/03 բն. Վոլոդյա Գրիգորյան
46/03 բն. Աշոտ Գրիգորյան
46/03 բն. Գայանե Գրիգորյան
46/06 բն. Ասյա Գրիգորյան
46/13 բն. Նունե Մնացականյան
46/16 բն. Գագիկ Սոխիկյան (ԱՄՆ)
46/16բն. Քնարիկ Ստեփանյան (ԱՄՆ
46/52 բն. Աշոտ Բայաթյան (ԱՄՆ)
՛




Լրահոս