ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԵՐԻԱԼ` ՀԱՅՈՒՀՈՒ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մինչ մերոնք կինոնախագծերի հայտերի ընդունման մասին հայտարարություն են տարածում, պարզվում է՝ “Ay Yapım” թուրքական մեդիա-ընկերությունը “Kanal D” հեռուստաալիքի հետ համատեղ պատրաստվում է նոր սերիալ նկարել:
Ինչպես հաղորդում է aznews .az-ը, հեռուստասերիալը ներկայացնելու է հայ աղջկա եւ ադրբեջանցի տղայի սիրո պատմությունը: Այսինքն` թուրքերն էլ յուրովի են պատրաստվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, եւ դեռ պարզ չէ, թե ինչպիսի հայուհու կերպար են նրանք ներկայացնելու: Դե, իսկ ադրբեջանցին հաստատ կլինի բարեգութ, մեծահոգի… Եվ մենք հիշեցինք “Եթե բոլորը…” հայկական կինոնկարը, որտեղ նույնպես ադրբեջանցին բարեսիրտ ու բարեգութ էր, հայ տղամարդիկ` հարբեցող ու մեքենա առեւանգող, իսկ հայ կանայք` գեր ու ամեն ինչից դժգոհ…
Վերոնշյալ լրատվամիջոցի տեղեկատվության համաձայն՝ սերիալի գլխավոր դերակատարներն են լինելու Մարիամ Ուզերլին եւ Կիվանչ Թաթլըթուղը. այս պահի դրությամբ դերասանների հետ բանակցություններ են վարվում: Ակնկալվում է, որ հեռուստասերիալն էկրան կբարձրանա 2014թ.:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ  
“Ժողովուրդ” օրաթերթի 566 համար




Լրահոս