Հիմնական կրթության վկայական է ստացել 8465 շրջանավարտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012-13 ուստարում Երեւանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցներում ավարտական քննությունները սահմանված կարգով անցկացվել են հունիսի 5-ից 22-ը։ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ քննակարգի որեւէ խախտում չի արձանագրվել։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur .am-ին հայտնում են, որ հիմնական դպրոցներում կրթության վկայականների հանձնման միասնական օրը՝ հունիսի 26-ին վկայականներ են ստացել  2012-2013թթ. ուսումնական տարվա 8465 շրջանավարտները։  7-ից 9-րդ դասարաններում գերազանց առաջադիմությամբ սովորած 303 շրջանավարտներ գերազանցության վկայականներ են ստացել։
Շրջանավարտ ունեցող Երեւանի քաղաքապետարանի ենթակայության թվով 16 դպրոցներում 2012-2013  ուստարում 12-րդ՝ ավարտական դասարան ունեցող 16 դպրոցների շրջանավարտները  600-ն են։




Լրահոս