shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր հունիսի 26-ին, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի բնակիչների հետ նշված գյուղով հոսող Եղեգիս գետում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 80-ամյա Թամամ Արմենակյանի դին: Եղեգնաձորի ոստիկանները դիմել են Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատին, և քիչ առաջ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարները դուրս են բերել կնոջ դին:
Մանրամասները shamshyan.com-ում: