Գիտնականների միջազգային խումբն ապացույցներ է ներկայացրել այն մասին, որ «Զիկա» վիրուսը կարող է կաթված առաջացնել վարակված մարդու մոտ, իսկ հատկապես ծանր դեպքերում՝ մահացու ելք ունենալ: Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են բրիտանական Lancet շաբաթաթերթում:
Հետազոտողների խմբին հաջողվել է առաջին ապացույցները ստանալ Զիկա վիրուսի և Գիյենա Բարե համախտանիշի միջև կապի մասին:
«Սրանք առաջին ապացույցներն են այն մասին, որ «Զիկա» վիրուսը Գիյենա Բարե համախտանիշ է առաջացնում»,- նշում են գիտնականները:
Մինչ այժմ համարվում էր, որ «Զիկա» վիրուսը բարձր ջերմություն, գլխացավեր, հոդացավեր, ինչպես նաև բորբոքային պրոցեսներ է ի հայտ բերում: Վիրուսը հատկապես վտանգավոր է հղիների համար: