Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմը ArmLur.am-ին հայտնում է, որ աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Էդուարդ Շարմազանովը մարտի 1-ին Տավրիդյան պալատում հանդիպում է ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ:

Կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներին ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության մասնակցությանն առնչվող հարցեր: Ալեքսեյ Սերգեեւը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունը միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Էդուարդ Շարմազանովն իր հերթին վերահաստատել է, որ Ազգային ժողովը պատրաստակամ է շարունակելու իր ակտիվ մասնակցությունն ԱՊՀ ՄԽՎ-ի աշխատանքներին:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդական առաքելության մասնակցությունը ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախապատրաստման եւ իրականացման գործընթացին հետեւելու հարցում:
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է ԱԺ փոխնախագահին Հայաստանում անցկացված հանրաքվեի կապակցությամբ:




Լրահոս