Մոսկվայում դայակի կողմից դաժանորեն սպանված 4-ամյա երեխայի ծնողները հայտարարություն են տարածել, որում խնդրում են գտնել հրդեհի ժամանակ կորած շանը, փոխանցում է Lifenews-ը:
«Բոլորը հավանաբար գիտեն տեղի ունեցած սարսափելի վշտի մասին: Ատելության, անզորության և անօգնության զգացումն աննկարագրելի է: Դժվար է գնահատական տալ այն խելագարությանը, որը պատել է մեր աշխարհը, սակայն ես վստահ եմ, որ կան մարդիկ, ովքեր ցավում են և մեր հետ միասին սգում Նաստյայի կորուստը: Հրդեհի ժամանակ կորել է մեր շունը, ով մեր ընտանիքի անդամն է, մենք նրան շատ ենք սիրում և խնդրում ենք օգնել գտնել նրան»,-ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախնական քննության ընթացքում Ուզբեկստանի 38-ամյա քաղաքացի Գյուլչեհրա Բոբոկուլովան հայտարարել է, որ սպանությունն իրականացրել է Ալլահի հրամանով: