ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին
Հրամանագրում նշվում է.«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել`
Արտակ ԱՊԻՏՈՆՅԱՆԻՆ Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Արաիկ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ
Արմեն ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական
Ֆադեյ ՉԱՐՉՕՂԼՅԱՆԻՆ Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ.
Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել`
Հրայր ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս
Գագիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժնի խորհրդական
Հասմիկ ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար»: