Կրեմլում մեկնաբանել են Պուտինի մասին մարդասպան դայակի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է մարդասպան դայակի հայտարարությունը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

4-ամյա երեխային սպանած դայակը հայտարարել է, որ նման քայլով նա վրեժ է լուծել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ Սիրիայում ռազմական օպերացիայի համար:

«Նման ոչ ադեկվատ կնոջ ցանկացած հայտարարությանը պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերել»,-մեկնաբանել է Պեսկովը:

Ընդ որում, նա հավելել է, որ վաղ է Բոբոկուլովայի պահվածքի մասին եզրակացություններ անել, քանի որ հետաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ նախօրեին վերջինս հայտարարել էր, որ նման քայլի է դիմել Ալլահի հրամանով: Դատարանը ձերբակալել է Բոբոկուլովային 2 ամսով:




Լրահոս