Նորանշանակ ՊԵԿ նախագահը 190 հազար դոլարի նվեր է ստացել. Հովհաննես Հովսեփյանի ունեցվածքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի հրամանով նախագահի վերահսկողածական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանն այսօր նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ:

Հովհաննես Հովսեփյանի 2015 թվականի տարեկան հայտարարագիրն ուսումնասիրելիս հետաքրքիր փաստեր ենք արձանագրում: Հովսեփյանը կարողացել է 2015 թվականի ընթացքում ոչ միայն մեկ մեքենա գնել, երկուսն էլ վաճառել, այլև 2 հատ թանկարժեք նկար ձեռք բերել և մեկ տարվա ընթացքում 18 մլն դրամից ավել վաստակել:

Եվ այսպես, Հովհաննես Հովսեփյանը 2015-ին վաճառել է դեռևս տարվա սկզբին ունեցած Mercedes –Benz և S 500 Range Rover 5.0 մակնիշի մեքենաները` դրանց համար ստանալով 150 հազար և 100 հազար դոլար համապատասխանաբար: Սակայն դրանց դիմաց նա ձեռք է բերել կրկին Range Rover 5.0 մակնիշի մեքենա` արդեն 120 հազար դոլարով: Հովսեփյանը նաև 2 մլն դոլարի փոխառություն ունի և իսկ ձեռք բերված թանկարժեք նկարներից ամեն մեկի համար էլ վճարել է 5 հազար դոլար:

77051
Հովհաննես Հովսեփյանը`որպես ՊԵԿ ղեկավար, այսօր առաջին անգամ աշխատանքի է գնացել այս ավտոմեքենայով

Այս ամենից զատ, Հովսեփյանը մեկ տարվա ընթացքում վաստակել է 18 մլն 768 հազար դրամ, որոնք հիմնականում գոյացել են աշխատանքի վարձատրությունից` 9 մլն դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարից կրկին նույնան գումար: Մյուս գումարներն էլ գոյացել են նվիրատվությունից և գույքը օտարելուց ստացված եկամուտից: Հովսեփյանը նվիրատվություն է ստացել 90 և 100 հազար դոլար արժողությամբ:

Թերեւս դժվար չէ պատկերացնել, թե ում հետ է առնչվել վերահսկողական ծառայության ղեկավարը և ինչը թաքցնելու դիմաց է այդքան «ճոխ» նվեր ստացել:




Լրահոս