Թուրքիան «Գազպրոմ»-ին սպառնում է դատարանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական գազ ներկրող թուրքական ընկերությունները պատրաստ են դիմել միջազգային արբիտրաժ՝ «Գազպրոմ»-ի դեմ բողոքով, փոխանցում է Gazeta.ru-ն:

Թուրքական ընկերությունները պնդում են, որ «Գազպրոմ»-ը պահանջել է վճարել գազի դիմաց, ապա սկսել կրճատել մատակարարումները:

Ռուս քաղաքագետների խոսքով՝ եթե «Գազպրոմ»-ը շարունակի ճնշում գործադրել, ապա իր համար հետևանքներն ավելի վատ կլինեն, քան թուրք սպառողների համար:

Փետրվարին Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ ռուսական մենաշնորհը նվազեցրել է թուրքական ընկերություններին գազի մատակարարումը 10%-ով: Մարտի սկզբին թուրքական Enerco Enerji մասնավոր գազային ընկերությունը նույնպես հայտարարել էր գազի մատակարարման կրճատման մասին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս