Կողոպուտների հեղինակ 23-ամյա աղջիկը հայտնաբերվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 30-ին, ժամը 18.30-ին, 1981 թ. ծնված Ռաֆիկ Գ.-ն ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում դուստրը` 2005 թ. ծնված Կ.-ն, իրեն հայտնել է, որ բակում խաղալու ժամանակ մի անծանոթ աղջիկ իր ականջներից հանել է ոսկյա ականջօղերը և դիմել փախուստի:
Երեխայի նկարագրությամբ հայրը փնտրել է այդ կնոջը և Գյումրիի Պ. Սևակի փողոցում, եկեղեցու մոտ, հայտնաբերելով նրան՝ վերցրել է հափշտակված ականջօղերը, որոնք եղել են 2 զույգ: Ոսկյա զարդերը վերցնելուց հետո այդ կինը դիմել է փախուստի: Ռաֆիկ Գ.-ն հայտարարել է նաև, որ տուն վերադառնալուց հետո պարզել է, որ վերցված 2 զույգ ականջօղերից մեկ զույգը պատկանում է իր դստերը, իսկ մյուսը հարևանուհու թոռանը, որը իր դստեր հետ խաղացել է բակում: 
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված կողոպուտը կատարել է 1990 թ. ծնված Անժելա Մ.-ն, որը նույն օրը, ժամը 20.30-ին, բերման է ենթարկվել բաժին: Հետաքննության ընթացքում Անժելա Մ.-ն խոստովանել է, որ Անի թաղամասի Ե. Չարենցի փողոցի թիվ 15 շենքի բակից բացահայտ հափշտակել է մեկ այլ երեխայի ականջօղերը:
Ոստիկանները բաժին են հրավիրել նաև նշված շենքի մի բնակչի, որը հաղորդում է տվել, որ հունիսի 28-ին, ժամը 14.00-ի սահմաններում, մի անծանոթ աղջիկ իրենց բակում բացահայտ հափշտակել է դստեր ոսկյա ականջօղերը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս: 
Տղամարդը նախկինում ոստիկանություն չի դիմել` փորձելով իր ուժերով գտնել հանցագործին: Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված ոսկյա ականջօղերը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:




Լրահոս