Ռուսաստանը որպես քարոզչություն է օգտագործում Հայաստանի հետ կապված բոլոր խնդիրները . Խաչատուր Քոքոբելյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ռուսական «Военно-промышленный курьер» պարբերականը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի`ՌԴ այցից մեկ օր առաջ հրապարակել է Ա. Խրամչիխինի վերլուծական հոդվածը` «Ֆորպոստ` հարցերով» վերնագրով, որում ամենայն մանրամասնությամբ ներկայացված են Հայաստանի և Արցախի զինված ուժերի վերաբերյալ հույժ գաղտնի տեղեկություններ: Խրամչիխինը մեկ առ մեկ թվարկել է, թե ՀՀ ԶՈՒ քանի բանակային կորպուս ու զորամաս ունի, որը ինչ նշանակության է, որտեղ է տեղակայված, ինչպիսի ռազմահրամանատարական կառուցվածք ունի, ինչ տեսակի և սպառազինություն ունի:

ArmLur.am-ն այս հրապարակման շուրջ զրուցեց Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հետ:  «Այդտեղ խախտվում է գործընկերային, ռազմավարական գործընկերոջ, թե էթիկայի կանոնները, թե բուն իրավական պարտականությունները: Առանց Հայաստանի համաձայնության դա երբևիցէ չպետք է տպագրվեր, որովհետև հնարավորություն է տալիս մեր հակառակորդին տեղեկացված լինի, թե ինչ սպառազինության է տիրապետում Հայաստանը», – ընդգծեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս