Արագածոտնի մարզում պատանին թունավորվել է օձի խայթոցից: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 11-ին, ժամը 19.10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Հակկո գյուղի բնակիչ Թեյմուր Հասոյանը (ծնվ. 1998 թ.): Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
15-ամյա տղան թունավորվել է օձի խայթոցից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ