Beeline-ը կատարելագործել է գերարագ բջջային ինտերնետի փաթեթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է հեռախոսների և սմարթֆոնների համար գերարագ բջջային ինտերնետի «Մինի», «Միդի» և «Մաքսի» գործող փաթեթների կատարելագործման մասին:

Փաթեթներում փոփոխություններն իրականացվել են` ելնելով բաժանորդների շրջանում ինտերնետի ծավալի աճող պահանջարկից: Փոփոխություններից հետո Beeline-ն առաջարկում է փաթեթներ՝ գնի և գերարագ ինտերնետի առաջարկվող ծավալի էլ ավելի լավ համակցությամբ: Ավելին, այժմ նշված ինտերնետ փաթեթները հասանելի են կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգերի բոլոր բաժանորդներին համար:

«Beeline-ը զարգացնում է իր կողմից տրամադրվող ծառայությունները, ինչպես նաև հաշվի առնելով բաժանորդների ցանկությունները, գործարկում է ավելի մեծ ծավալով ինտերնետ փաթեթներ: Մենք շարունակում ենք աշխատել ծառայություններն ավելի պարզ և հարմար դարձնելու ուղղությամբ, և այժմ էլ ավելի մեծ թվով բաժանորդներ մեր առաջարկներում կգտնեն այն, ինչն առավելագույնս համապատասխանում է իրենց պահանջներին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար փաթեթները տրամադրվում են 30 օր ժամկետով` սկսած միացման պահից: Նշված ժամանակահատվածի ընթացքում բաժանորդները կարող են միանալ անսահմանափակ թվով փաթեթների:

«Մինի», «Միդի» և «Մաքսի» փաթեթների շրջանակում տրամադրվող ինտերնետի ծավալը կազմում է 50 ՄԲ, 250 ՄԲ և 500 ՄԲ, իսկ արժեքը` համապատասխանաբար 200, 600 և 800 դրամ: «Մաքսի 1», «Մաքսի 3» և « Մաքսի 10» փաթեթներին միանալու դեպքում բաժանորդները կստանան 1 ԳԲ, 3 ԳԲ և 10 ԳԲ ծավալով գերարագ ինտերնետ` համապատասխանաբար 1000, 2500 և 6000 դրամի դիմաց:

Լրացուցիչ տեղեկատվության, ինչպես նաև ինտերնետ փաթեթների միացման պայմաններին կարող եք ծանոթանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia» հավելվածի միջոցով, գրելով հաղորդագրություն Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ մոտակա Beeline գրասենյակում:




Լրահոս