«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին խնդրել էր մեկնաբանել «Հայկական վերածնունդ» հասարակական կազմակերպության Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի կառույցների ներկայացուցիչների կողմից այս տարվա մարտի 9-ին իրեն հասցեագրած նամակում բարձրացված խնդիրները: Հիշեցնենք, որ նամակի հեղինակները դեսպանին խնդրել էին ավելի պահանջկոտ լինել, որպեսզի ՀՀ իշխանությունները չկարողանան կոռուպցիոն սխեմաներով յուրացնել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվող ֆինանսական օժանդակությունները:
«Ժողովուրդ»-ի հարցմանը դեսպանի տված պատասխանում բավական ուշագրավ գնահատականներ կան: Մասնավորապես, Ռիչարդ Միլսը նկատել է. «Քաղաքացիական հասարակության հետ աշխատանքն անշուշտ կարեւոր է, սակայն փորձը ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ իրական քայլերի համար անհրաժեշտ է քաղաքական կամք, եւ կառավարությունը պետք է ուղղակիորեն ներգրավված լինի պայքարում: Դա է պատճառը, որ… մենք մեր աջակցության շարունակականության համար առաջ ենք քաշում շոշափելի արդյունքների ապահովման հստակ պահանջ»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: