Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Թամար Պողոսյանն այսօր նիստում բարձրացրեց պոլիկլինիկաների վերանորոգման հարցը: Նա հետաքրքրվեց` հասցնելո՞ւ են մնացած ժամանակահատվածում ավարտին հասցնել ծրագիրը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս հարցի առնչությամբ նշեց, որ արդեն իսկ մեծ աշխատանքներ են կատարվել: «Բնականաբար, այդ ծրագրերը շարունակական բնույթ են կրելու: Հստակ չենք կարող ասել` մեկ տարում կամ երկու տարում»,- նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում