Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը Բրազիլիայում մեղավոր է ճանաչվել 2012-2014 թվականներին ֆինանսական խարդախության և հարկերից խուսափելու համար:
Goal.com-ը հայտնում է, որ Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի դաշնային դատարանը մեղավոր է ճանաչել Նեյմարին և տուգանել 46 միլիոն եվրոյով: Ֆուտբոլիստն ունի դատարանի որոշումը բողոքարկելու իրավունք:
2015թ. սեպտեմբերին բրազիլական դատարանը սառեցրել էր Նեյմարի ֆինանսական ակտիվները: Սակայն Նեյմարն ու նրա ընտանիքը չի ընդունում մեղքը: