Հրդեհ Բուզանդի փողոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Բուզանդի փողոցի թիվ 103 տան տանիքում հուլիսի 16-ին, ժամը 14.00-ին  հրդեհ է բռնկվել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը 14.01-ին եւ 14.03-ին դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնք կանչի վայր են հասել համապատասխանաբար` ժամը 14.08-ին եւ 14.12-ին, իսկ ժամը 14.19-ին պահանջել են օգնություն:
Ժամը 14.20-ին դեպքի վայր է մեկնել երրորդ մարտական հաշվարկը, որը կանչի վայր է հասել ժամը 14.31-ին: Ժամը 14.15-ին դեպքի վայր է մեկնել նաեւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.41-ին, մարվել` 14.52-ին: Այրվել է Լ. Խոջումյանին պատկանող տան տանիքը (մոտ 100 քմ) եւ կից խորդանոցը:




Լրահոս