Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը Երեւանի Աբովյան փողոցում հանդիպեց Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանին: Վերջինս զբոսնում էր իր թոռնուհու հետ: Նախկին ռեկտորից հետաքրքրվեցինք, թե ինչով է զբաղվում: «Գիտությամբ»,-պատասխանեց նա: Հիշեցնենք, որ Զոլյանի լիազորություններն անցյալ տարվա ապրիլին դադարեցվեցին: Պատճառն այն էր, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կարգապահական վարույթ էր կիրառել ռեկտորի նկատմամբ եւ մի շարք մեղադրանքներ հնչեցրել նրա հասցեին՝ նույնիսկ մինչեւ գոյություն չունեցող ֆակուլտետներով ուսանողներին դիպլոմ տալը:
ԳԻՏՈՒԹՅԱՄԲ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ