ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզարակցություն ստացավ:
Նշենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը,Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը և Գագիկ Ջհանգիրյանն առաջարկել էին մարտի 1-ը նշել որպես 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր:
Նախագիծը կառավարությանը ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա իր խոսքում նշեց, որ նախագիծը հիմնված է քաղաքական գնահատականների վրա:
«Ակնհայտ է, որ սա քաղաքական հարցադրում է: Կառավարությունը նպատակահարմար չի գտնվում այս օրենսդրական նախաձեռնության ընդունումը»,- հավելեց Արփինե Հովհաննիսյանը: