Ուղեվարձի թանկացումը քաղաքապետարանի հերթական անտրամաբանական եվ անարդյունավետ քայլն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետարանի կողմից տրանսպորտի ուղեվարձի 50 դրամով թանկացումը քաղաքապետարանի հերթական անտրամաբանական և անարդյունավետ քայլն է:
Երթուղային տաքսիների ծախսերի հաշվարկում մեկ ուղևորի հաշվով ծախսերը կազմում են 70 դրամ, որից վառելիքի ծախսը կազմում է 30 դրամ: Այսինքն՝ գազի 20 տոկոսով թանկացման պարագայում ուղեվարձը պետք է ավելանա առավելագույնը 6 դրամով:
Առաքելություն կուսակցությունը բազմիցս նշել է, որ երթուղային տաքսիներով ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները ստանում են գերշահույթներ` տարեկան մոտ 6 մլրդ դրամ: Եվ ահա, ուղեվարձի թանկացումն իր հերթին այդ շահույթը դարձնում է 14 մլրդ դրամ, որով կարելի է ձեռք բերել ավելի քան 1000 հատ նոր ավտոբուս կամ եվրոպական արտադրության միկորավտոբուս և ամբողջովին ձերբազատվել հնամաշ ու վտանգավոր ,ԳԱԶԵԼե–ներից:
Նշվածը հերթական անգամ փաստում է. Երևան քաղաքում նպատակահարմար է ուղևորափոխադրումների իրականացումը բացառապես քաղաքապետարանի կողմից, ինչը զերծ կպահի ուղեվարձի թանկացումից` ապահովելով անվտանգ և որակյալ սպասարկում, միևնույն ժամանակ՝ ապահովելով շահույթ քաղաքապետարանի համար:
Բացակայում է նաև ուղեվարձի թանկացման վերաբերյալ որևէ իրավական հիմք: Ուղեվարձի թանկացման միակ հրապարակված հիմքը քաղաքապետարանի աշխատակիցների կողմից մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությունն է, թեև ուղեվարձը սահմանվում է ուղևորափոխադրում կազմակերպելու մրցույթի որոշմամբ: 
Առաքելություն կուսակցությունը`
.Պահանջում է քաղաքապետարանից՝ հրապարակել ուղեվարձի բարձրացման իրավական հիմքերը
.Հասարակական տրանսպորտից օգտվողներին կոչ է անում՝ չվճարել ապօրինի սահմանված ուղեվարձը
.Աջակցյություն է հայտնում հասարակական ակտիվիստներին, քաղաքացիներին, ովքեր պայքարում են ապօրինի թանկացման դեմ:
Առաքելություն կուսակցությունն առաջարկում է քաղաքապետարանին, որպես այլընտրանք, մետրոպոլիտենի և տրոլեյբուսի ուղեվարձը նվազեցնել՝ դարձնելով 50 դրամ, իսկ դպրոցականների, ուսանողների, թոշակառուների սպասարկումն՝ իրականացնել անվճար:
“Առաքելություն” կուսակցության քաղաքական խորհուրդ




Լրահոս