ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն անդրադարձել էր Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող «Ամերիաբանկ»-ի եւ դրա շարունակությունը կազմող շենքում արդեն ամիսներ շարունակ ընթացող վերանորոգման աշխատանքներին, որոնց արդյունքում ոչնչացվում է պատմական հերթական հուշարձանը: ՀՀ մշակույթի նախարարությունն ընդամենը մի լղոզված պատասխան էր տվել՝ տեղեկացնելով, որ տարածքը հուշարձանների պետական ցուցակում է: Թե ինչու չի ընդվզում Հասմիկ Պողոսյանը, թերեւս հասկանալի է (պետպատվեր կա), տարակուսելին, սակայն, այն ակտիվիստների պահվածքն է, որոնք մտահոգված են միայն Փակ շուկայի խնդրով: Մեր հրապարակմանն արձագանքեցին Դեղատան 4 շենքի բնակիչները, որոնք շինարարության ընթացքը վտանգավոր են համարում: Բնակչուհիներից տիկին Կարինեն ասաց. «Եթե սկսեն մեծամասշտաբ փլուզումները, մեր շենքի հարկերը կթուլանան. երկու շենքն էլ բաղդադից են, իսկ նրանք պետք է բետոն անեն ու հաստատ երեք հարկով չեն բավարարվելու: Եվ այդ դեպքում մեր բնակարանները կդառնան դագաղ, ու դրանց միայն կափարիչը կպակասի»:




Լրահոս