Բելգիայի հատուկ ծառայությունները փնտրում են Բրյուսելի ահաբեկչությունների գործով նոր կասկածյալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի հատուկ ծառայություններն այսօր հետախուզում են հայտարարել Բրյուսելի ահաբեկչությունների գործով նոր կասկածյալի նկատմամբ, փոխանցում է ntv-ն:

Խոսքն այն մարդու մասին է, ում տեսախցիկները ֆիքսել են մետրոյում: Նա ուղեկցել է մահապարտ Հալիդ Բաքրուաիին, ով կազմակերպել է մետրոյի կայարանի պայթյունը: Ենթադրյալ համախոհի ձեռքում մեծ պայուսակ է եղել: Սակայն ոչ ոք տեղյակ չէ, թե դրանից հետո նա ուր է անհետացել:

Միաժամանակ շարունակվում են Բրյուսելի օդանավակայանում «գլխարկով ահաբեչկի» որոնողական աշխատանքները:

Ահաբեկիչները վեցն են եղել: Վեցերորդ իսլամիստին ոստիկանությունը ոչնչացրել է դեռևս անցած շաբաթ: Նա Ալժիրից էր, ոմն Մոհամեդ Բալքաիդ, ով կռվում էր «Իսլամական պետության» շարքերում: Ինչպես պարզվել է, նա Շվեդիայում բնակության թույլտվություն ուներ, որը թույլ էր տվել նրան ԵՄ այլ երկրներ տեղափոխվել:




Լրահոս