ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ, թե ինչ դրույքաչափերով է հաշվարկվում հողի հարկը: Եվ խնդրում եմ ասել, թե որ դեպքում խաղողի եւ պտղատու այգիների համար հողի հարկ չի վճարվում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Գյուղատնտեսական նշանակության հողերի (ներառյալ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ եւ այգեգործական հողամասերի) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվել է դրանց զուտ եկամտի 15 տոկոսի չափով: Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հողի հարկի դրույքաչափերը սահմանվել են բնակավայրի ներսում դրանց կադաստրային արժեքի 1 տոկոսի, իսկ բնակավայրից դուրս՝ 0.5 տոկոսի չափերով: Հողի հարկից ազատվում են նոր հիմնված եւ երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները մինչեւ տնկարկների լրիվ պտղաբերությունը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված ժամկետում)՝ դրանց տարածքը 0.1 հեկտար եւ ավելի լինելու դեպքում:
պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում պարզ ներկայացված է հողերի կադաստրային արժեքն ըստ սահմանված տոկոսների: Մնում է՝ մեզ դիմած քաղաքացին ծանոթանա դրանց եւ հարկ եղած դեպքում պաշտպանի իր իրավունքները: