Shamshyan .com-ի փոխանցմամբ՝ այսօր հուլիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15.00-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Արթուր Հակոբյանը, վարելով Mercedes մակնիշի 35 PL 496 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 86-րդ կմ-ին` դեպի Դիլիջիան ընթանալիս, Դիլիջանի երկրորդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և գլորվելով ընկել երրորդ ոլորանի մոտ կայանված “Վիլիս” մակնիշի ավտոմեքենայի մոտ:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 4 ուղևորները բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնել է, որ վարորդն ու 4 ուղևորները աշխատում են Կենտրոն հեռուստաընկերությունում:
Մանրամասները՝ shamshyan .com-ում