ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ կարգով կարելի է ձեռք բերել կառուցվող բնակելի շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք: Եվ կցանկանայի տեղեկանալ նաեւ, թե ի՞նչ է բնակելի տարածության օգտագործման իրավունքը:
Ռոման Թադեւոսյան (57 տարեկան, պատմաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում բնակարան կամ ոչ բնակելի տարածք ձեռք բերելիս սեփականության իրավունքով ձեռք է բերվում հողամասի համապատասխան բաժնային մասը: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդված): Բնակելի տարածության օգտագործման իրավունքը անձի՝ ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածությունում բնակվելու իրավունքն է: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդված):
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ բնակարանի կամ ոչ բնակելի տարածքների սեփականատիրոջ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի բաժինները սահմանվում եւ գրանցվում են շենքի կառուցման ու սպասարկման համար նախատեսված հողամասի գրանցման հետ միասին: Դրանք կարող են փոփոխվել միայն շենքի բոլոր սեփականատերերի համաձայնությամբ շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք ավելացնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու դեպքում:
ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված, և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Հարցերի պատասխանները կգտնեք մեր կայքում: