Լատվիական Յուրմալայում մեկնարկել է երիտասարդ կատարողների “Նոր ալիք 2013” 12-րդ միջազգային մրցույթը: Երեկ անցկացվեց մրցութային առաջին օրը, մասնակիցները կատարեցին համաշխարհային հիթեր:
Մեր երկիրը ներկայացնող “Հայաստանի Ձայն” հեռուստանախագծի հաղթող Մերի Մնջոյանը մրցութային առաջին օրը փառահեղ ելույթ ունեցավ: Նա ներկայացրեց միջազգային հիթերից Սելին Դիոնի՝ All By Myself երգը: Մերին մրցութային առաջին օրը ստացավ 114 միավոր:
Այսօր երկրի հիթի օրը Մերի Մնջոյանը Էրիկի հետ միասին հանդես կգա զուգերգով և կկատարեն Առնո Բաբաջանյանի “Твои следы” երգը: