Չհավատաք, որ հայերը կբռունցքվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պարզվում է` տրանսպորտի ուղեվարձի թանկացման խնդիրը ոչ բոլորին է հուզում: Ավելին, կան այնպիսի մարդիկ, ընդ որում` հայտնի, որոնք անգամ տեղյակ չեն  ուղեվարձի թանկացումից կամ դրա դեմ ծավալվող պայքարից: Դերասան ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, օրինակ, “Ժողովուրդ”-ի զանգից իմացավ, որ հանրային տրանսպորտի ուղեվարձը թանկացել է: Դերասանը պատճառաբանեց, թե ինքը նույնիսկ հեռուստացույց չի նայում, դրա համար էլ ոչինչ չգիտի: 
-Պարո՛ն Ալեքսանյան, Դուք ինձ զարմացրիք: Ամբողջ քաղաքը լի է ակտիվիստներով, էլ չեմ ասում, որ Ձեր կոլեգաները բոլորովին անվճար իրենց մեքենաներով ուղեւորներ են տեղափոխում, ու Դուք ասում եք, որ տեղյա՞կ չեք:
-Չգիտեի, իսկ ովքե՞ր են այդ ակցիան անում, բանուգործ չունե՞ն, պարա՞պ են մնացել, թե՞ ոնց:
-Պարապ չեն, ուզում են քաղաքացիներին որեւէ կերպ օգնած լինել: 
-Հասկացա, բա մենք ինչի՞ տեղյակ չենք նման բաներից: 
-Դա արդեն Ձեր անտարբերության հետեւանքն է:
-Դա իմ զբաղվածության հետեւանքն է, որովհետեւ ես չեմ հասցնում ո՛չ հեռուստացույց նայել, ո՛չ համակարգչով շփվել:
-Իսկ Ձեր շրջապատում չկա՞ն մարդիկ, որոնք երթուղայիններից են օգտվում:
-Բայց ես ո՞ւմ երեսն եմ տեսնում: Գնում եմ նկարահանումների, դասի, իմ գործերով… Լավ, իսկ ինչի՞ է թանկացել: Դա որ թանկացավ, հացն էլ կթանկանա:
-Հացն արդեն թանկացել է, դրանի՞ց էլ տեղյակ չէիք: 
-Ամիսուկես է` շատ խիստ զբաղված եմ, ինձ ոչինչ չի հետաքրքրել, գնացել եմ նկարահանումների, դասի, նոր բան եմ գրում: 
-Բայց Դուք այս քաղաքում եք ապրում…
-Գազի ու լույսի մասին գիտեի: 
-Լավ, իսկ որ կենտրոն եք իջնում, չե՞ք տեսնո՞մ ակտիվիստներին, մարդկանց, որոնք  բողոքում են:
-Ես քաղաքի հետ ե՞րբ եմ շփվում որ, ես քաղաքից դուրս եմ:
-Որտե՞ղ եք ապրում:
-Աշխարհի ծայրը:
-Եթե չեմ սխալվում, Ձեր դերասանական ստուդիան գտնվում է հենց Հանրապետության հրապարակում` “Առնո Բաբաջանյան” համերգասրահում:
-Այո՛, բայց ես նոր ճանապարհով եմ գալիս ու նման երեւույթներ չեմ տեսել: Բացի այդ, երթուղայինի վարորդը, որ բողոքեց, ու իրեն աշխատանքից հանեցին, ո՞վ է նրա ընտանիքը պահելու: 
-Այսպես թե այնպես, ավելացված  գումարից վարորդի գրպանը ոչինչ չի գնում:
-Ուրեմն պետք է մշակել այնպիսի կանոնակարգ, որ եկամուտները գնան պետական բյուջե, ոչ թե որեւէ մեկի գրպանը, կամ լինի այնպես, որ Պողոսի գիծն է` նա կարող է այն դարձնել 200 դրամ:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ ՝ կարդացեք “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս